|
Փոխարժեքներ
06 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
ՀՀ ԿԳ նախարարի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի քաղաքացիներ, ի պատասխան բազմաթիվ հարցումների` տեղեկացնում եմ, որ ուժի մեջ է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանն առ այն, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում դասերը վերսկսվելու են փետրվարի 1-ից: Միաժամանակ հիշեցնում եմ, որ համաձայն նախարարի հրամանի հանձնարարվել է ուսումնական պարապմունքները սկսելուց առնվազն 2 օր առաջ դասասենյակներում ապահովել անհրաժեշտ ջերմաստիճան»: