|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Այսօր կառավարության նիստից հետո առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անդրադարձել է գրիպի տարածման ներկա վիճակին և դպրոցական արձակուրդների հնարավոր երկարաձգման հարցը: Նախարարն ասաց, թե արձակուրդների երկարաձգման հարցը դեռևս քննարկվում է: «Մենք մինչև ուրբաթ օրը կնայենք մեր ընդհանուր ցուցանիշները և անհրաժեշտության դեպքում նոր հանդես կգանք առաջարկով: Այս պահի դեռ որոշում չունենք»,-նշեց նախարարը: