|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելի աշակերտներ, ծնողներ, ուսուցիչներ, հուսով եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ հասցրեցիք ոչ միայն մի լավ հանգստանալ, այլ նույնիսկ կարոտել հարազատ կրթօջախներին: Ուսումնական այս կիսամյակում բոլորիդ մաղթելով հաջողություններ՝ ուզում եմ հիշեցնել, որ 3-12-րդ դասարանների աշակերտների դասերը կսկսվեն հունվարի 9-ին, իսկ առաջին և երկրորդ դասարանցիների դասերը` հունվարի 23-ին:
Ձմեռային արձակուրդը տրամադրվում է «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների» համաձայն: Այս պահին ձմեռային արձակուրդը երկարաձգելու որևէ հիմք կամ պատճառ չկա»: