կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-10 15:12
Քաղաքական

Վարչապետի մտադրությունները կասկածի տակ չի դնում, բայց...

Վարչապետի մտադրությունները կասկածի տակ չի դնում, բայց...

Այսօր` խորրդարանական ճեպազրույցների ժամանակ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում կառավարության հակակոռուպցիոն քաղաքականությանն ուղղված գործողությունները, նշեց. «Չեմ ուզում կանխավ կասկածի տակ դնել վարչապետի մտադրությունները: Եթե ասում են, որ ունեն քաղաքական կամք՝ կոռուպցիայի դեմ պայքարելու համար, ես հարցնում եմ` բայց կա՞ն պայմաններ, որ այդ քաղաքական կամքն իրացվի: Մենաշնորհների մասով ասում են, թե կան ոչ ֆորմա,լ ոչ պաշտոնական մենաշնորհներ, այսինքն` այդ մենաշնորհը օրենքով չկա, բայց կյանքում կա՞: Ուրեմն ո՞վ է թույլ տվել, որ այդ մենաշնորհը լինի»:

Ինչ վերաբերում է ՀՕՊ համաձայնագրին, որը մեծ աղմուկ է առաջացրել հանրության ու որոշ քաղաքական ուժերի շրջանում, Միքայել Մելքումյանը նշեց, որ մանրակրկիտ նայել է ՀՕՊ համաձայնագիրը, և կարող է ասել, որ Հայաստանի ՀՕՊ-ը մնում է այնպիսին, ինչպիսին կա, այսինքն` կառուցվածքային փոփոխության չի ենթարկվում և լիազորություն չի պատվիրակում Ռուսաստանին, պարզապես լրացուցիչ բաղադրիչ է ավելանում, որը տեխնիկական բաղադրիչ է, և դա այն տեխնիկական բաղադրիչն է, որը Հայաստանը չունի:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն մասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին, պատգամավորը պատասխանեց, որ ակտիվորեն մասնակցելու են ՏԻՄ ընտրություններին, սակայն դեռ վերջնական որոշում չունեն:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ իր ծառայություններն առաջարկի կառավարությանը, քանի որ միշտ սիրում է կրկնել, որ կառավարության PR-ը պատշաճ ձևով չի արվում, Մելքումյանը պատասխանեց. «Ես իմ ծառայությունները երբեք որևէ մեկին չեմ առաջարկում, ես իմ կուսակցությանն եմ ծառայում, ես ինձ տեսնում եմ քաղաքականության և գիտության մեջ: Պայման կլինի՞, ուրեմն կզբաղվեմ քաղաքականությամբ ու գիտությամբ, չի լինի, ուրեմն չեմ զբաղվի»: