Փոխարժեքներ
07 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.58 |
EUR | ⚊ | € 446.2 |
RUB | ⚊ | ₽ 4.6044 |
GBP | ⚊ | £ 513.46 |
GEL | ⚊ | ₾ 140.78 |
Եվրոպայի օլիմպիական կոմիտեն ընդլայնում է Եվրոպական խաղերի ծրագրում եղած մարզաձևերի ցանկը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:
2023թ. ամռանը Լեհաստանում կայանալիք երրորդ խաղերում հանդես կգան նաև ժայռամագլցման ու եռամարտի ներկայացուցիչները:
Խաղերը համակարգող հանձնաժողովի նախագահ Հասան Արատն ասել է, որ նշած մարզաձևերը հետաքրքիր են, սիրված են երկրպագուների շրջանում: 2023-ի խաղերի ծրագիրը կլինի համապարփակ և նորարարական: Տոկիոյի Օլիմպիական խաղերում իր նորամուտը նշող սպորտային լեռնագնացությունը առաջին անգամ կներկայանա Եվրոպականում: Մի շարք մարզաձևերում կխաղարկվեն Փարիզ-2024 ամառային մարզահանդեսի ուղեգրեր:
EOC համակարգող հանձնաժողովը շարունակում է բանակցությունները մարզական ֆեդերացիաների հետ՝ մարզաձևերի ցանկը ընդլայնելու վերաբերյալ: