Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում, որ ընթացիկ տարվա հուլիսի 7-ին կիրականացվի Վորոնեժ-Երևան չվերթը «Aircompany Armenia» ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 21:20): Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ներկայացրել է նաև առաջիկա օրերի չվերթներ:
Մասնավորապես, հուլիսի 7-ին կիրականացվի Երևան-Մոսկվա չվերթը «Ural» ավիաընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 16:45): Նույն օրը կիրականացվի Երևան-Կրասնոդար չվերթը «Ural» ավիաընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 16:25):
Հուլիսի 8-ին նախատեսված է Կիև-Երևան-Կիև չվերթը «SKYUP» ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 18:50, Երևանից մեկնում ժամը 19:45): Այդ օրը Մոսկվա-Երևան չվերթ կիրականացնի «Red Wings» ավիաընկերությունը (ժամանում 21:40):
Հուլիսի 8-ին, 9-ին և 11-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35): Հուլիսի 9-ին նախատեսված է Միներալնիե Վոդի-Երևան չվերթը «Aircompany Armenia» ընկերության կողմից ( ժամանում դեպի Երևան 15:00):
Հուլիսի 10-ին կիրականացվի Դոնի Ռոստով-Երևան չվերթը «Aircompany Armenia» ընկերության կողմից ( ժամանում դեպի Երևան 14:00): Նույն օրը կիրականացվի նաև Կրասնոդար-Երևան չվերթը «Aircompany Armenia» ընկերության կողմից ( ժամանում դեպի Երևան 19:45):
Արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումն օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր: