կարևոր
3520 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-10 13:41
Քաղաքական

Ադրբեջանը ընդլայնում է Արցախի դեմ կիրառվող հակամարդկային ճնշումների ցանկը․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը ընդլայնում է Արցախի դեմ կիրառվող հակամարդկային ճնշումների ցանկը․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Ադրբեջանը ահաբեկչական գործողություն է իրականացրել Բերձորի հատվածում, ինչի հետևանքով Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ՝ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գիծը, շարքից հանվել է:

Ըստ սարքավորումների արձանագրումների, վթարի վայրը Աղավնո-Բերձոր հատվածում է:

Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս արցախցի մասնագետներին ու ռուս խաղաղապահներին դեպքի վայր հասնել ու անհրաժեշտ վերականգնողական աշխատանքներ իրականացնել:

Միջադեպը գրանցվել է երեկ՝ օրվա երկրորդ կեսին, ինչից հետո էլեկտրաէներգիայի ապահովման ողջ ծանրությունն այս պահին Արցախի էներգետիկ համակարգի վրա է, սակայն այդ ձևով լիարժեք ապահովում անհնար է իրականացնել:

Ստեղծված իրավիճակով պայմանավորված, Արցախում գրաֆիկ է սահմանվել՝ հովհարային անջատումներ իրականացնելու ու Արցախի բնականոն կյանքը հնարավորինս նորմալ ապահովելու համար, ինչը չափազանց դժվար է:

Ադրբեջանը ընդլայնում է Արցախի դեմ կիրառվող հակամարդկային ճնշումների ցանկը, արցախցիներին կանգնեցնելով նոր դժվարությունների առաջ»: