կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-01 16:28
Տարածաշրջան

Թուրքիան Իսրայելից չի խնդրել փոխադարձաբար դեսպաններ ուղարկելու համաձայնություն. Իսրայելի ԱԳՆ

Թուրքիան Իսրայելից չի խնդրել փոխադարձաբար դեսպաններ ուղարկելու համաձայնություն. Իսրայելի ԱԳՆ

Թուրքիան Իսրայելից չի խնդրել փոխադարձաբար դեսպաններ ուղարկվելու համաձայնություն. հայտնում է Jerusalem Post-ը՝ վկայակոչելով Իսրայելի ԱԳՆ ներկայացուցչի:

Անանուն թուրք բարձրաստիճան պաշտոնյան Israel Hayom-ին ասել էր, որ Թուրքիան այս շաբաթ Իսրայելին հայտնել է, որ պատրաստ է դեսպան ուղարկել Թել Ավիվ, եթե Իսրայելը նույնն անի: Սակայն արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ այդ կապակցությամբ խնդրանք չի ստացել Թուրքիայի որևէ պաշտոնատար անձից:

Մարտի սկզբին վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը «բանակցություններ է վարում Թուրքիայի հետ» Միջերկրական ծովում բնական գազի հարցի շուրջ, որը Հունաստանի և Կիպրոսի հետ վիճաբանության թեմա է, որոնց հետ համագործակցում է Իսրայելը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները սկսել են վատթարանալ 2010 թ.–ից՝ կապված «Մավի Մարմարա» նավի միջադեպի հետ, երբ Իսրայելի ծովային սահմաններին մոտեցած թուրքական նավը գնդակոծվել էր իսրայելցի զինվորների կողմից՝ տասնյակ զոհերի և վիրավորների պատճառ դառնալով. դրանից հետո երկու երկրների դիվանագիտական հարաբերությունները փչացան, իսկ դեսպանները հետ կանչվեցին։

2013 թ. Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն զանգահարել էր Էրդողանին և ներողություն խնդրել միջադեպի համար։ 2016 թ. երկու երկրները համաձայնության եկան 6-ամյա դիվանագիտական դադարը վերացնելու վերաբերյալ։

Սակայն 2018 թ. մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո երկու երկրները դարձյալ խզեցին հարաբերությունները։