|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Մոսկվան հանդես է գալիս Ղարաբաղյան կարգավորման` փոխադարձաբար ընդունելի ուղիների որոնման օգտին. այսօր, ըստ РИА Нововсти-ի, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում:
«Մենք, անշուշտ, կարծիքներ փոխանակեցինք Անդրկովկասում իրավիճակի, այդ թվում` Ղարաբաղյան կարգավորման ներկայիս իրադրության վերաբերյալ: ՌԴ-ն հանդես է գալիս հօգուտ այն բանի, որ շարունակվի այդ հակամարտության` փոխադարձ ընդունելի հանգուցալուծումների որոնումը` համապատասխան այն փաստաթղթերին, որոնք վերջին տարիներին ստորագրվել են Հայաստանի և Ադրբեջանի, նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից»,- ասել է նա: