|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն ու ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը հայտարարել են այցագրերի տրամադրումը դադարեցնելու մասին Թուրքիայում ԱՄՆ հյուպատոսության աշխատակցի ձերբակալությունից հետո:
Նշենք, որ ԱՄՆ հյուպատոսարանի աշխատակից Մեթին Թոփուզը ձերբակալվել էր Ստամբուլում՝ նախորդ տարվա ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող գյուլենականների հետ կապեր ունենալու մեղադրանքով:
Ըստ Demokrathaber-ի՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը խոր մտահոգություն է հայտնում հյուպատոսության աշխատակցի ձերբակալության առնչությամբ և նրա դեմ մեղադրանքները համարում «անհիմն և հակասող Թուրքիայի հետ գործընկերային հարաբերություններին»:
«Դադարեցրել ենք բոլոր ոչ ներգաղթային այցագրերի տրամադրումը Թուրքիայում գտնվող ԱՄՆ-ի բոլոր դիվանագիտական հաստատություններում»,- ասված է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունում:
Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունն իր հերթին հայտարարություն է տարածել՝ նույն քայլը Թուրքիայի նկատմամբ ձեռնարկելով: