|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Թուրքիան և Նիդեռլանդները դիվանագիտական ճգնաժամից հետո կրկին դեսպաններ կնշանակեն Ամստերդամում ու Անկարայում։
Ըստ DHA-ի՝ այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլու՝ նշելով, որ կողմերն այս քայլին դիմում են հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա սկզբին Նիդեռլանդները հրաժարվել է վիզաներ տրամադրել թուրք պաշտոնյաներին, որոնք ցանկանում էին քարոզչություն անցկացնել երկրում բնակվող թուրքերի շրջանում 2017 թվականի մարտին Թուրքիայում կանայալիք սահմանադրական հանրաքվեից առաջ: Միջադեպը երկու երկրների միջև դիվանագիտական ճգնաժամի պատճառ էր դարձել։