|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԱՄՆ պետդեպարտամենտի հրապարակած «Երկրների՝ 2020 թ. մարդու իրավունքների պաշտպանության զեկույց. Հայաստան» զեկույցում նշվել է անցած տարում Հայաստանում գրանցված հակասեմականության (ազգային և կրոնական անհանդուրժողություն հրեաների նկատմամբ) աճի մասին։
Ըստ զեկույցի՝ Հայաստանում հրեաների թիվը 500-1000 է. մինչև աշուն՝ Ադրբեջանի հետ մարտերը, հակասեմականության մասին հաղորդումներ չեն ստացվել, թեև սոցցանցերում գրանցվել են նմանատիպ գրառումներ՝ ուղղված կառավարության անդամներին։
«Աշնանը տեղի ունեցած պատերազմը խթանել է հակասեմականության աճը. ըստ հրեական համայնքի ներկայացուցիչների և այլ դիտորդների` դա կապված է Ադրբեջանի կողմից լայնորեն կիրառվող իսրայելական զենքի հետ։ Ըստ հրեական համայնքի ներկայացուցիչների և այլ դիտորդների՝ հակասեմական գրառումների թիվն աճել է»,– նշվում է զեկույցում։
Զեկույցը նաև հիշատակել է հայ–հրեական ողբերգությանը նվիրված հուշարձանի վրա ներկ լցնելու դեպքը (կարմիր ներկ էր լցվել միայն հրեական հատվածի վրա)։