Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավանտյուրիստի տհաս լսարանը չի կարող գիտակցել, որ տրանսպորտային ապաշրջափակման հարցում Երեւանի ու Բաքվի շահերի միջեւ հավասարության նշան դնելը տգիտության ու էժանագույն պոպուլիզմի դրսեւորում է․ ֆեյսբուքյան իր էջում գրել է Էներգետիկ անվտանգության ինստիտուտի ղեկավար, էներգետիկ անվտանգության փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը:
«Արագած համայնքում այսօր անցկացված թուրք-ադրբեջանական պրոպագանդայի շրջանակներում Ավանտյուրիստը հայտարարել է, որ չենք կարող Ադրբեջանի տարածքով մենք ճանապարհ ստանալ, իսկ իրենք մեր տարածքով՝ ոչ:
Ավանտյուրիստը, ինչպես բազմիցս համոզվել ենք, ոչ միայն չի պատկերացնում տարածաշրջանի քաղաքական քարտեզը, այլեւ չունի տարրական հաշվարկ անելու ունակություն: Այլապես թուրք-ադրբեջանական պրոպագանդայի արդյունավետության բարձրացման համար կփորձեր այլ թեզեր կիրառել:
Ավանտյուրիստը շարունակում է շփվել բացառապես իր՝ կրթական չափազանց ցածր ցենզ ունեցող անհայրենիք լսարանի հետ: Այդ լսարանը դժվար թե հասկանա, որ Հայաստանի տարածքով թուրք-ադրբեջանական տրանսպորտային հաղորդակցության հաստատումը ռազմավարական նշանակություն ունի բացառապես Բաքվի ու Անկարայի համար: Մինչդեռ Ավանտյուրիստի կողմից առաջ քաշված Նախիջեւանով՝ Ռուսաստան երթուղին լոգիստիկ առումով աբսուրդային է, անհեթեթ (այս ամենին բազմիցս հանգամանորեն անդրադարձել եմ, կարիք չկա կրկնվելու):
Ավանտյուրիստի տհաս լսարանը չի կարող գիտակցել, որ մշակվող տրանսպորտային-լոգիստիկ լուծումների շրջանակներում Երեւանի ու Բաքվի շահերի ու հեռանկարների միջեւ հավասարության նշան դնելը տգիտության ու էժանագույն պոպուլիզմի դրսեւորում է»,- գրել է Դավթյանը: