Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բաքվում ուշադիր հետևում են Հայաստանում քիչ թե շատ ազդեցություն ունեցող քաղաքական ու տնտեսական գործիչներին, պատգամավորներին ու նախարարներին գիտեն անուններով, պարբերաբար թարգմանում ու հրապարակում են հայ փորձագետների վերլուծություններն ու մեկնաբանությունները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը:
«Հայաստանյան քաղաքական, տնտեսական, փորձագիտական դաշտը գտնվում է Բաքվի խոշորացույցի տակ:
Բաքվում ուշադիր հետևում են Հայաստանում քիչ թե շատ ազդեցություն ունեցող քաղաքական ու տնտեսական գործիչներին, պատգամավորներին ու նախարարներին գիտեն անուններով, պարբերաբար թարգմանում ու հրապարակում են հայ փորձագետների վերլուծություններն ու մեկնաբանությունները:
Բաքուն մեթոդաբար մշտադիտարկում է Հայաստանում կայացվող որոշումները, անգամ եթե դրանք ունեն բացառապես ներքին նշանակություն:
Իսկ ի՞նչ գիտենք մենք Ադրբեջանի մասին: Քանի՞ ադրբեջանցի պատգամավորի կամ փորձագետի անուն կարող ենք տալ: Ի՞նչ գիտենք ներադրբեջանական քաղաքական կյանքի մասին:
Գրեթե ոչինչ:
Կառավարությանը կից գործող արհեստածին փորձագիտական պոակ-կենտրոնները զբաղված են բացառապես օրվա իշխանությունների քաղաքական օրակարգը սպասարկելով: Անձամբ ես չեմ տեսնում դրանց կողմից արտադրվող այլ պրոդուկտ (իսկ եթե ես չեմ տեսնում, ուրեմն, հավատացեք, այն պարզապես չկա):
Ադրբեջանին տրվող գնահատականներում մենք առավելապես գտնվում ենք դիլետանտական, հաճախ զգացմունքային դաշտում:
Գուցե նաև դրանու՞մ է մեր անհաջողությունների պատճառը»,- գրել է նա: