|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Նախագահականի մոտ «Հայրենիքի փրկության շարժման» բողոքի ակցիան ավարտվեց, ցուցարարները կրկին ստիպեցին Փաշինյանին՝ 《արտակարգ պայմաններում》 մտնել և դուրս գալ նախագահական նստավայր։
«Մենք կրկին չհանդիպեցինք, իրեն բնորոշ սողեսող, սողունի նման ինչ-որ մի մուտքով հեռացել է: Սա շարունակվելու է այնքան ժամանակ, որքան նա մնա ՀՀ-ում որպես պետության գլուխ, մենք հետապնդելու ենք նրան, նա ազատ տեղաշարժման իրավունք չի ունենալու, օր ու արեւ չի ունենալու: Շարունակելու ենք այնքան ժամանակ մինչեւ մեր երկիրն այս սողացող տեսակից չենք ազատել»,-ասաց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը:
Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժման» անդամները հավաքվել են նախագահականի մոտ որպեսզի խոչնդոտեն Փաշինյանի մուտքը, սակայն Փաշինյանը ոստիկանների աննախադեպ քանակություն կուտակելով նախագահական նստավայրի հետնամասում՝ ճողոպրեց նախագահի նստավայրից։