Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հերթական անգամ հետաձգվեց քրեական հեղինակություն Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով դատական նիստը: Բանն այն է, որ նիստին չէր ներկայացել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Թադեւոս Ալեքսանյանն ու դատակոչված վկաները: Դատախազ Արմեն Փանոսյանը միջնորդեց հետաձգել դատական նիստն ու վկաներին կրկին ծանուցել:
Նիստը նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը տեղեկացրեց՝ քանի որ վկաները պատշաճ չեն ծանուցվել, ուստի նրանց նկատմամբ բերման որոշում չի կարող կայացվել:
Նիստի հետաձգումը նյարդայնացրեց գործով ամբաստանյալ Իսրայել Սարգսյանին, և նա այդ կապակցությամբ դժգոհեց. «Սենց քանի՞ տարի պետք է տևի, ինձ անիմաստ տեղը բերել, հասցրել են էստեղ, մի 100 տարի էլ պետք ա նստեմ, սպասեմ՝ ինչ ա լինելո՞ւ»:
Հիշեցնենք, որ Իսրայել Սարգսյանը, մեղադրական եզրակացության համաձայն, կազմակերպել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարումը, օժանդակել դրան, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով ապօրինաբար, դիտավորությամբ զրկել է կյանքից Մովսես Ներսիսյանին, բացի այդ` ապօրինի ձեռք է բերել եւ կրել հրազեն հանդիսացող «ՏԿ» մոդելի ատրճանակ ու ռազմամթերք հանդիսացող` 3 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ, նաեւ ապօրինի ձեռք է բերել ու իր փաստացի բնակության վայր` ք. Երեւան Կոմիտասի պող. 27/1 շենքի բն. 7 հասցեին հարող տարածքում գտնվող ավտոտնակում առկա երկաթյա պահարանում պահել ռազմամթերք հանդիսացող` նպատակային օգտագործման համար պիտանի, գործարանային արտադրության «ԷԴՊ» տեսակի էլեկտրական թվով 4 հատ ճայթիչներ եւ նետողական պայթուցիկ նյութերի շարքին դասվող` գործարանային արտադրության դեղնաշագանակագույն եւ շագանակագույն գլանաձեւ արկային վառոդի` թվով 5 հատ հատիկներ:
Հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 22-ին: