|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Ռուսաստանի Դաշնության արևմտյան ռազմական շրջանում «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը կփոխարինվեն խոշոր տրամաչափի «Տորնադո»-ով․ գրում է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ աղբյուրները:
Թերթը չի նշում վերազինման կոնկրետ ժամկետներ:
Պարբերականը հիշեցնում է, որ «Տորնադո»-ի հեռահարությունն ավելի քան 100 կիլոմետր է և մեկ համազարկային կրակով կարող է խոցել մի քանի տարբեր թիրախներ:
«Նախորդ սերունդների համեմատ՝ այն հագեցած է կառավարման և ուղղորդման ավտոմատացված համակարգով: Եվ, բացի այդ, դրա համար մշակվել են նոր հեռահար արկեր, ներառյալ՝ հետագծի ճշգրտմամբ: Դրա շնորհիվ թիրախներին հարվածելու ճշգրտությունն աճել է»,- ասել է ռազմական փորձագետ Վիկտոր Մուրախովսկին: