|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Չնայած Պաշտպանության նախարարի խոսնակ Դավիթ Կարապետյանը Tert.am-ի հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել ռուսական «Սմերչ» զինատեսակի նկատմամբ Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետաքրքրության մասին լուրը, այնուամենայնիվ, պաշտպանության նախարարության անանուն աղբյուրը հաստատել է, որ Հայաստանի զինված ուժերն արդեն ունեն այս զինատեսակը:
Մինսկում կայացած Milex-2011 ցուցահանդեսում Հայաստանի ներկայացուցիչները հետաքրքություն են ցուցաբերել «Սմերչ»` համազարկի ռեակտիվ համակարգերի նկատմամբ: Ըստ «Մեդիամաքս» գործակալության՝ ռուսական Военно-промышленный Курьер հանդեսին տված հարցազրույցում այս մասին ասել է «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության հատուկ հանձնարարությունների գծով տնօրեն Նիկոլայ Դիմիդյուկը:
Նրա խոսքով՝ «հետաքրքիր բանակցություններ են անցկացվել Հայաստանի և Ղազախստանի ներկայացուցիչների հետ, որոնք հետաքրքրված էին «Սմերչ»-ով և սպառազինության արդիականացմամբ»:
«Զերծ եմ մնում «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության ներկայացուցչի խոսքը մեկնաբանելուց: Կցանկանայի նշել, որ ՀՀ զինված ուժերը մշտապես համալրվում են նոր զինատեսակներով ու ժամանակակից սպառազինությամբ»,- ասել է Դավիթ Կարապետյանը: