կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-23 14:59
Հասարակություն

"Սմերչ"-ը կհասնի Հայաստան

"Սմերչ"-ը կհասնի Հայաստան

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ «Սմերչ» զինատեսակը շուտով կհասնի Հայաստան, եւ այն հանգամանքը, որ դա չերեւաց զորահանդեսում, դեռեւս չի նշանակում, որ մենք այդ զինատեսակը չունենք:

 

Նրա խոսքով` «Սմերչ» զինատեսակի պարագայում խնդիրն ընդամենը տեխնիկական է, եւ կարելի է փաստել, որ մեր զինված ուժերն ունեն այդ սպառազինությունը, խնդիրն ընդամենը տեղ հասցնելն է:

 

«Դա ռեակտիվ հրետանային համակարգ է, ունի շատ լուրջ խոցման մակերես եւ, բնականաբար, սա նույնպես հերթական անգամ վկայում է, որ ադրբեջանցիների ռազմական գերազանցության մասին խոսելը լուրջ չէ»,- նշել է Դ. Ջամալյանը` հավելելով, որ Հայաստանում այս պահին կա չինական արտադրության նմանօրինակ զինատեսակ: