|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Առնվազն 45 մարդ է զոհվել տասնյակ տորնադոների հետեւանքով, որոնք անցած շաբաթվա վերջին գրոհել են ԱՄՆ հարավարեւելյան նահանգները: Տարերքի զոհ են դարձել վեց նահանգի բնակիչներ:
Առավելապես տուժել է Հյուսիսային Կարոլինան. գրանցված ավելի քան 100 մրրկահողմերից 60-ը տեղի են ունեցել այդ նահանգի տարածքում:
Տորնադոն սովորական բան է ԱՄՆ-ի համար, սակայն անցած շաբաթվանը, ականատեսների պատմածներով, դուրս էր տարերքի սովորական դրսեւորման շրջանակներից: CNN հեռուստաընկերության օդերեւութաբանը, տեղեկացնելով Հյուսիսային Կարոլինայում մոլեգնող տորնադոյի հետեւանքների մասին, դրանք անվանել է «էպիկական»:
Տորնադոների առաջացման պատճառը եղել է հզոր ամպրոպային ճակատը, որն ապրիլի 14-ից մրրիկներ էր առաջացնում իր ճանապարհին: