կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-23 20:36
Արցախ

Գեղամ Ստեփանյանը՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու

Գեղամ Ստեփանյանը՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու

Արցախի  Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր՝ մարտի 23–ին, քննարկվել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածության եւ Ազգային Ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին հարցը:

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանը այդ պաշտոնում առաջադրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ղեկավար, գործադիր քարտուղար Գեղամ Գարիի Ստեփանյանի թեկնածությունը:

Նշվել է, որ թեկնածուն ունի համապատասխան մասնագիտական ու մարդկային որակներ:

Գեղամ Ստեփանյանը 2008թ-ին ընդունվել ու 2014 թվականին ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Միջազգային հարաբերություններ» բաժինը:

2009-2011 թթ. ծառայել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում:

2014-2016թթ. սովորել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Միջազգային հարաբերություններ եւ քաղաքագիտություն» մագիստրոսական ծրագրում:

2016թ. դեկտեմբերից մինչեւ 2020թ. մայիս աշխատել է Ազգային ժողովում՝ որպես ԱԺ նախագահի օգնական:

Երեք կողմ, մեկ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությամբ Գեղամ Ստեփանյանի թեկնածությունը կդրվի լիագումար նիստի քվեարկությանը: