Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, խոսելով ներքին հասարակական-քաղաքական խնդիրների մասին, նշեց, որ իր աջակցությունն է հայտնում Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանին, որին, նրա խոսքով, վերջին զեկույցից հետո ճնշում են:
Հիշեցնենք, որ ՄԻՊ վերջին զեկույցը վերաբերում էր դատական համակարգին:
Ըստ Արմեն Մարտիրոսյանի` զեկույցում նորություն չկար, ՄԻՊ-ը ընդամենը խիզախություն է ունեցել այդ ամենը հայտարարելու: «Հիմա բոլոր կողմերից հարձակվել են նրա վրա, այնինչ Հայաստանում որևէ մեկն իր արդար իրավունքը դատարանից չի սպասում, որովհետև դատարանը որոշումներ է կայացնում ուղիղ հրահանգավորված ու ուղիղ զանգերով»,- ասաց նա:
Մարտիրոսյանը նշեց, որ Փաստաբանական պալատի նախագահի խոսքով` զեկույցի այն մասը, որում փաստեր չկան, կարող է լուրջ չդիտվել, բայց հենց այդ մասն է լուրջ, որովհետև իշխանության բոլոր թևերը ախտահարված են կոռուպցիայով: Նրա կարծիքով` ՄԻՊ պաշտոնը, ասես, «կարմա» ունի, որովհետև նույն վիճակում էլ հայտնվել էին նախկին մարդու իրավունքների պաշտպաններ Լարիսա Ալավերդյանը և Արմեն Հարությունյանը: «Ըստ երևույթին` ՄԻՊ-ը այնքան բողոքներ է ստանում, որ երևի մարդկայնորեն չի կարողանում դիմանալ և նման զեկույցներ է հրապարակում»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը: