Իսրայելցիները պահանջում են վերսկսել բանակցությունները պաղեստինցիների հետ
Հազարավոր իսրայելցիներ բողոքի ցույց են կազմակերպել Թել Ավիվում` պահանջելով վերսկսել բանակցությունները պաղեստինցիների հետ: Ակցիան իրականացվել է երկրի ուլտրաաջ վարչապետ Իսահակ Ռաբինի սպանության 20-ամյա տարելիցին, ով Օսլոյում Պաղեստինի ինքնավարության հետ խաղաղության համաձայնագիր էր կնքել:
Ցուցարարները վանկարկել են` «հրեաներն ու արաբները չեն ցանկանում ատել միմյանց»: