|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Քրդական Fırat գործակալությունը հայտնել է, որ սիրիական վարձկանների մի մասը (մոտ 200 զինյալ) արդեն գտնվում են Ադրբեջանում:
Ըստ քրդական գործակալության՝ այս մասին հաղորդել են Աֆրին քաղաքի բնակիչները, որոնք ականատես են եղել գրանցման՝ Ադրբեջան ուղարկվելու համար՝ Հայաստանի դեմ պատերազմելու:
Աֆրինցիներն ասում են, որ մասնակցության հիմնական գործոնները Թուրքիայի կողմից օկուպացված տարածքներում Թուրքիայի քաղաքացիության տրամադրումն ու գործազրկությունն են:
Ադրբեջանի կողմից բախումներին մասնակցելու համար Թուրքիան իր քաղաքացիություն է առաջարկում սիրիացիներին՝ Աֆրինի, Ազազի, Էլ-Բաբի, Ջարաբլուսի, Թել Աբյադ և Ռաս ալ-Աին նահանգներից:
Հիշեցնենք, որ Թուրքիան օկուպացրել է Աֆրինի շրջանը 2018 թ.՝ «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակներում։