Փոխարժեքներ
03 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.51 |
EUR | ⚊ | € 452.41 |
RUB | ⚊ | ₽ 4.8926 |
GBP | ⚊ | £ 526.78 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
2013 թվականին Ռուսաստանը կսկսի նոր ռադիոտեղորոշիչ կայաններ կառուցել Կրասնոյարկսի եւ Ալթայի երկրամասերում. հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Օլեգ Օստապենկոն:
«Նոր կայաններ կկառուցվեն Ռուսաստանի ամբողջ պարագծով, այդ թվում` Ենիսեյսկում եւ Բառնաուլում»,- ասել է նա: Ըստ Газета.Ru-ի` խոսքը «Վորոնեժ» տիպի ՌՏԿ-ների մասին է:
Ավելի վաղ Օստապենկոն հայտարարել էր, որ 2013 թվականին ամբողջ հզորությամբ կգործի Կրասնոդարի երկրամասի ՌՏԿ-ն: Դրա տեսադաշտում կհայտնվեն Թուրքիայի, Իրաքի, Իրանի, Հնդկաստանի եւ մերձավորարեւելյան պետությունների օդային տարածքները: Միաժամանակ, Կրասնոդարի ՌՏԿ-ն ամբողջությամբ կփակի Գաբալայի կայանի վերահսկողության տարածքը: