|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսային խոսակցություններ է ունեցել Լիբիայի ազգային միասնության կառավարության ղեկավար Աբդուլհամիդ ալ- Դիբիդեի և Լիբիայի պետական խորհրդի ղեկավար Մուհամեդ Յունուս ալ Մենֆիի հետ: Այս մասին Anadolu-ն հայտնել է մարտի 20-ին`Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի հղումով:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Էրդողանը շնորհավորել է զրուցակիցներին հյուսիսաֆրիկյան երկրի խորհրդարանի որոշման կապակցությամբ Ազգային միասնության կառավարությանը վստահություն հայտնելու մասին:
«Թուրքիան սատարում է Լիբիայի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը և քաղաքական միասնությանը,- ասել է Թուրքիայի ղեկավարը:- Անկարան կշարունակի ամեն կերպ աջակցել Լիբիային»: