Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զավեշտալի հայտարարություն է արել՝ հայտարարելով, որ Եգիպտոսի և Թուրքիայի ժողովուրդների կապերն ավելի սերտ են, քան եգիպտացի ու հույն ժողովուրդներինը:
«Եգիպտոսի և Թուրքիայի ժողովուրդների բարեկամությունն ավելի մեծ է, քան եգիպտական և հունական ժողովուրդների հարաբերությունները»,- ըստ Sky News Arabia-ի` ասել է Էրդողանը:
10-11-րդ դարերում Միջին Ասիայից տարածաշրջան եկած թյուրքական ցեղերից սերած պետության՝ Թուրքիայի ղեկավարն անտեսում է այն փաստը, որ հույն-եգիպտական հարաբերությունները գոյություն են ունեցել դեռևս բրոնզե դարաշրջանից:
Էրդողանն անչափ հիասթափված է, որ Եգիպտոսը Հունաստանից հեռացնելու ջանքերը ձախողվել են երկու երկրների ռազմավարական հարաբերությունների ամրության պատճառով. հույն-եգիպտական հարաբերությունները վերջին շրջանում էլ ավելի են բարելավվել Արևելյան Միջերկրականում և Լիբիայի շուրջ ստեղծված իրավիճակների պատճառով։
Վերջին շրջանում թուրքական ԶԼՄ-ները լուրեր են տարածում, թե Կահիրեն և Անկարան բանակցում են ծովային գոտիների սահմանազատման շուրջ, ինչը Եգիպտոսը կտրականապես հերքում է:
Ի պատասխան Թուրքիայի կառավարության ստեղծած և լրատվամիջոցների կողմից տարածված կեղծ լուրերի՝ Կահիրեն շեշտել է, որ Թուրքիայի հետ ծովային գոտիների վերաբերյալ ցանկացած բանակցություն անպայմանորեն պետք է ներառի Հունաստանն ու Կիպրոսը: