Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Թուրքերի ավելի քան 50 տոկոսը չի վստահում պետական հաստատություններին, ինչպիսիք են Կրոնական հարցերի վարչությունը (Diyanet), Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը (TÜİK) եւ Կենտրոնական բանկը, ասվում է Aksoy Research-ի ուսումնասիրության մեջ:
Սոցիոլոգիական հետազոտությունը ցույց է տվել, որ պետական բոլոր մարմիններից TÜİK-ն ամենաքիչ վստահությունն է առաջացնում՝ մասնակիցների 57,5%-ը նշել են, որ իրենք քիչ են վստահում կամ ընդհանրապես չեն վստահում գերատեսչությանը, հաղորդում է TELE1-ը։
Diyanet-ի նկատմամբ վստահությունը նույնպես ցածր է եղել՝ 53,4 տոկոսը նշել է, որ քիչ կամ ընդհանրապես չի վստահում նրան, մինչդեռ Կենտրոնական բանկի նկատմամբ անվստահության մակարդակը կազմել է 56,7 տոկոս:
Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ընտրողները ցուցաբերել են հաստատությունների նկատմամբ վստահության ամենաբարձր մակարդակը: ԱԶԿ-ի ընտրողները 42 տոկոսով վստահում են TÜİK-ին, մինչդեռ Կենտրոնական բանկի եւ Diyanet-ի հանդեպ վստահությունը համապատասխանաբար կազմում է 49,3 եւ 55,8 տոկոս: