Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի համար անհասկանալի է, որ երեկ ԳՇ արդեն նախկին պետ Օնիկ Գասպարյանն ընդունեց, որ իր լիազորությունները դադարեցված են՝ ըստ Yerkir.am-ի այս մասին իրավապաշտպանն ասաց լրագրողների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով ՀՀ ԶՈւ ԳՇ զարգացումներին։
Ըստ իրավապաշտպանի, կային իրավաբաններ, որ պնդում էին՝ Օնիկ Գասպարյանը կարող է և պետք է պաշտոնավարի, բայց ԳՇ նախկին պետն ընտրեց երկրորդ՝ Վարչական դատարան դիմելու տարբերակը։ Նա նկատեց, որ շատերը զինվորականներից և Օնիկ Գասպարյանից այլ ակնկալիքներ են ունեցել, և մարդիկ կային, որ նման սպասումներ ունեցողներին զգուշացնում էին՝ պետք չէ մարդկանց հերոսացնել, որ հետո հիասթափության նման մեծ չափաբաժին չլինի։
Բարձրաստիճան զինվորականների հետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հանդիպմանն անդրադառնալով՝ Ռուբեն Մելիքյանն ասաց, որ զինվորականները PR-ի հետ կապ չունեն, և չեն պատկերացրել, որ իրենց՝ մեկ վայրկյան հոտնկայս լինելը այնպես կներկայացվի, որ իրենք Նիկոլ Փաշինյանին շատ ջերմ ու հոտնկայս են դիմավորել։
«Իմ տեղեկություններով՝ զինվորականները բավականին սուր հարցեր են բարձրացրել։ Բայց դա, կարծես, ամենևին էական չէ։ Ուղղակի այդ մարդիկ PR-ից գաղափար չունեն, դրա համար ծուղակն ընկան։ Թեև ես այն կարծիքին եմ, որ անգամ 5 վայրկյան ընդունելության չպետք է արժանանար այդ անձնավորությունը։ Ես շատ ավելի ռադիկալ եմ այս հարցում, և համարում եմ, որ մեր ազգային աղետի թիվ մեկ պատասխանատուի հետ գործ ունեցողները բարոյազուրկ են»,- նշեց նա։
Նրա համոզմամբ, հիմա այն փուլն է, երբ մարդիկ պետք է ունակ լինեն ռիսկային քայլեր անելու, հատկապես որ արդեն, որպես այդպիսին, կորցնելու բան չկա։
Մանրամասն՝ տեսանյութում․