կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-10 16:36
Իրավական

Ամբաստանյալին պաշտպանել են ԾԻԳ-ի պատասխանատուի՞ց

Ամբաստանյալին պաշտպանել են ԾԻԳ-ի պատասխանատուի՞ց

Մի շարք պաշտոնատար անձանց տներ թալանած «բանդայի» գործով դատավարության ընթացքում ցուցմունք տվեց  «Լինսի» հիմնադրամի ԾԻԳ-ի պատասխանատու Էդուարդ Բեզոյանը:

 


Դատավոր Մխիթար Պապոյանի հարցին, թե ինչու այս և նախորդ դատական նիստերին չի ներկայացել Բեզոյանի որդին, տուժողը պատասխանեց, որ նա գործուղման է Գերմանիայում: Դատավորը  տուժողին ասաց, որ որդուն տեղեկացնի հաջորդ դատական նիստերին ներկայանալու մասին:

 


Բեզոյանը  նկարագրեց անցյալ տարվա մայիսի 31-ի գիշերը, ժամը 4.30-ի սահմաններում տեղի ունեցած դեպքը:  Ըստ տուժողի, իր ննջասենյակի դուռը բացվել է և դիմակավորված անձինք ներխուժել են այնտեղ: Սկզբում մտածել է, որ զոքանչը մահացել է և այդ պատճառով աներձագը եկել է իրենց տուն: Սակայն հետո սենյակ ներխուժած անձինք հարձակվել են  իր վրա, նա փորձել է մեկի դիմակը հանել, սակայն  չի կարողացել: Ըստ ցուցմունքի դիմակավորված անձինքն բութ գործիքով հարվածել են նրան և նա գիտակցությունը կորցրել է: Ուշքի է եկել այն ժամանակ, երբ իրենց տանն արդեն բազմություն էր հավաքվել:

 


Բոզոյանն ասաց, որ ամբաստանյալներից ճանաչում է միայն Դավիթ Գալստյանին, ում տեսել է իրավապահ մարմինների ուղեկցությամբ իրենց տանը' գողությունը նկարագրելու ժամանակ, սակայն դեպքից քանի՞ օր հետո է տեսել' չի հիշում: Նրա պատմածով երբ ամբաստանյալին բերել են իրենց տուն դեպքը նկարագրելու, Դավիթ Գալստյանը հանգիստ տոնով պատմում էր և ցույց տալիս այն ուղիները որով մտել է ներս, ինպես նաև այն մահճակալը, որի վրա պառկած էր իր զոքանջը:Այդ ընթացքում ամբաստանյալ Դավիթ Գալստյանն ասաց՝ «սուտ է ասում», ինչին հետեւեց դատավորի կողմից զգուշացման ձեւով սանկցիա կիրառելը:

 


Իր ցուցմունքում տուժողը նկարագրեց, որ  ամբաստանյալ Դավիթ Գալստյանը ապահով պաշտպանված էր 6-7 իրավապահներով, իրենց նման անպաշտպան չէր: Պաշտպաններինց մեկի հարցին'ումի՞ց էր պաշտպանված ամբաստանյալը, Բեզոյանը պատասխանեց.«Մեզնից' որ նրան չսատկացնեինք» Մ. Պապոյանը տուժողին հիշեցրեց, որ դատարանն այն հարթակը չէ, որտեղ կարելի է վիրավորական արտահայտություններ հնչեցնել և հորդորեց' զսպվածություն ցուցաբերել:

 

 

Պաշտպանի հարցին, թե նախաքննության ընթացքում ընտանիքի անդամնրը  գործին վերաբերող գույքի ճանաչման ներկայացե՞լ են և ի՞նչ գույք են ճանաչել, Բեզոյանը պատասխանեց' «Չեմ խորացել ճանաչել են թե ոչ, չեմ հետաքրքրվել», պաշտպանի հաջորդ հարցին' «այդքան անհետաքրքիր էր այդ երևույթը»' տուժողը պատասխանեց' այո:

 


 Իսկ այն հարցին, թե ի՞նչ են հափշտակել, «Լինսի» հիմնադրամի պատասխանատուն ասաց, որ 25 հազար դոլար գողացվել է սեյֆից, 500 հազար դրամի չափով գումար,  իր ընտանիքի անդամների ոսկեղենը, բայց թե ինչ չափի է, որքան է կազմում, նա չկարողացավ ներկայացնել: Խոսքը, ըստ նախաքննության մարմնի, մինչեւ 220 հազար ԱՄՆ դոլարի ոսկեղենի մասին է: