02 10 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 423.85 |
GBP | ⚊ | 488.97 |
GEL | ⚊ | 150.15 |
RUB | ⚊ | 4.07 |
USD | ⚊ | 402.21 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ արդարադատության նախարարությունը բավականին ակտիվ է մեկ անձից կատարվող գնումների հարցում։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 4 մլն 117 հազար դրամ ընդհանուր արժողության պայմանագիր է կնքված եղել՝ ապրիլի 18-20 «Հոլիդեյ ինն» հյուրանոցում ճաշի եւ սուրճի հյուրասիրության համար։
Մեկ այլ պայմանագրով՝ 138 հազար դրամ է տրամադրվել պատվիրակության անդամների՝ օդանավակայանից դեպի հյուրանոց եւ հակառակ ուղղություններով։ Եւս 56 հազար դրամ է ծախսվել նախարարության կողմից 8 շարֆ գնելու համար։ 362 հազար էլ տրամադրվել է պաշտոնական ճաշի մատուցման համար: Այսինքն՝ ստացվում է՝ նախարարությունը բավականին ակտիվ է հյուրեր ընդունելու ու ճանապարհելու հարցում. մնում է՝ այդպես արագ եւ արդյունավետ կարողանա աշխատանքները կազմակերպել»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։