|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
2019 թվականի փետրվարին Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 13 223 գործարք. ցուցանիշը 2019 թվականի հունվար ամսվա համեմատ աճել է 43.6 %-ով, իսկ 2018 թվականի փետրվար ամսվա համեմատ` 4.1 %-ով:
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից հայտնում են, որ Երևան քաղաքում 2019 թվականի փետրվարին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի հունվարի համեմատ աճել են 0.7 %-ով, իսկ 2018 թվականի փետրվարի համեմատ՝ 9.1 %-ով:
Մարզերի քաղաքներում 2019 թվականի փետրվարին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի հունվարի համեմատ աճել են 0.6 %-ով: