|
Փոխարժեքներ
27 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ
Սիրելի հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի` Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ: Աշխատանքի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքը մեր ժողովրդին ուղեկցել է դարեր շարունակ, օգնել է նրան դիմակայել ճակատագրի հարվածներին, հաղթահարել դժվարություններն ու փորձությունները:
Ազնիվ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ ինչպես հայրենիքում, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերում հայերը կարողացել են ստեղծել իրենց օջախն ու մշակույթը` անջնջելի հետք թողնելով համաշխարհային քաղաքակրթության պատմության մեջ: Այսօր արցախցին շարունակում է սեփական ձեռքերով կառուցել հայրենի երկիրը, կերտել իր սերունդների ապագան:
Մարդկանց աշխատանքով ապահովումը, նոր աշխատատեղերի ստեղծումը մեր պետության առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից են: Յուրաքանչյուր ոք պետք է կարողանա իր արժանի տեղը գտնել հայրենիքում եւ բարեխիղճ աշխատանքով հոգալ իր ընտանիքի հոգսերը: Իշխանություններն այսուհետ էլ կանեն հնարավորն այս ուղղությամբ:
Թանկագին արցախցիներ, Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ տոնի առթիվ եւ մաղթում խաղաղ ու ստեղծարար աշխատանք: