|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Նոր մանրամասներ են ի հայտ գալիս Կ.Պոլսում տարեց հայ ամուսինների կողոպուտի վերաբերյալ:
Ըստ «Ակօս»-ի՝ Տրապիզոնի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել` նշելով, որ Դեմիրջիներին (Դեմիրջյանների) կողոպտելու և այդ հարցում օգնելու մեջ կասկածվող 8 անձ է ձերբակալվել: Ոստիկանության համաձայն՝ կասկածյալներից 5-ը` օգնողները, ՀՀ քաղաքացի կանայք են:
Հայտարարության մեջ նշվել է նաև, որ կասկածյալների մոտ հայտնաբերվել է Հակոբ Դեմիրջիին պատկանող ժամացույց և 10,000 ԱՄՆ դոլար: Բացի այդ` ոստիկանները պարզել են, որ այն տունը, որտեղ ձերբակալվել են կասկածյալները, վարձվել է հանցագործությունից 2 օր առաջ նրանցից մեկի կողմից:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Կ.Պոլսի Շիշլի թաղամասում մի խումբ ավազակներ թալանելու նպատակով մտել էին տարեց հայ զույգի տուն, կողոպուտից հետո զույգին կապկպել էին ու հեռացել: Արդյունքում` 87-ամյա ամուսինը խեղդվել էր, իսկ 79-ամյա կինը ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց:
87-ամյա Պետրոս Դեմիրջին Պոլսում հայտնի ոսկերիչ էր: