կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2021-03-09 11:22
Առանց Կատեգորիա

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 182 նոր դեպք. մահացել է 10 մարդ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 182 նոր դեպք. մահացել է 10 մարդ

Հայաստանում մարտի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 182 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 175198 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 755348 վերջին մեկ օրում` 1643 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 6038 պացիենտ. մեկ օրում ավելացել է 30-ով:

Վերջին տվյալներով` ապաքինվել է 165096 անձ, վերջին մեկ օրում` 142 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 3232 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 832 է: