կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-08 08:18
Քաղաքական

Կաղկանձող շներն ու պայքարող Դաշնակցությունը

Կաղկանձող շներն ու պայքարող Դաշնակցությունը

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինչ-որ ողորմելի կայքեր ու վնգստացող գործիչներ, թուք ու փսլինք շաղ տալով, գրում են, որ Դաշնակցությունն Իրանում դրամահավաք է կազմակերպել, իսկ գումարը Հայաստան փոխանցելու փոխարեն փոխանցել է իր «օֆշորային» հաշվին: Չէ, մի փորձեք բանականություն գտնել, մի հարցրեք, թե ինչպես պետք է ինչ որ խղճուկ կայք կամ ձախողակ գրչակ իմանար «օֆշորային» հաշվի մասին, մի հարցրեք, թե ինչու պետք է ինչ որ մեկը գումարը միջնորդավորված ուղարկեր հիմնադրամին.... Հարցրեք, թե ինչու հենց հիմա որոշոցին այդ կեղծ լուրերը տարածել: Պատասխանը շատ պարզ է. շատերը սկսեցին հետաքրքրվել, թե ինչո՞ւ Հայաստան հիմնադրամին նվիրած գումարը հայտնվեց ՀՀ բյուջեում ու ինչպե՞ս այն ծախսվեց: 100 մլն դոլարի մասին էր խոսքը, ի դեպ:
 
Իսկ Դաշնակցությունն ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել պատերազմին: Միայն մեր գումարտակից 30 հոգուց ավելի զոհ ունեցանք: Չեմ խոսում բանակում ծառայող դաշնակցականների մասին: 10-ից ավել սկաուտ երիտասարդ զոհվեց: Արցախի կառույցի մասին էլ չեմ խոսում.... Այս պատերազմին մոտ 500 դաշնակցական կամավոր է մասնակցել: Գերագույն Մարմնի նախագահ Սիմոն Սիմոնեան ը և ԳՄ անդամ Taron Tonoyan-ն առաջին օրվանից Արցախում են եղել:
 
Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Գեղամ Մուշեղյան-ը զոհվեց Մատաղիսում... Ուզում եմ իմանալ, ավելի մեծ ներկայություն ո՞ր կազմակերպությունն է ունեցել: Որտե՞ղ էր «ՔՊ»ի ջոկատը, որտե՞ղ էր Էրատոն, որտե՞ղ էր մեր փառապանծ քաղաքպետը...
 
Երևի չասեմ, Դաշնակցությունն ինչքան գումար է հանգանակել: Ուղակի ասեմ, որ Հայ Օգնության Միությունը հենց այս պահին 7անիշ թվանոց բյուջեով ծրագիր է Արցախում իրականացնում, իսկ Hetq-ի տվյալներով, Քարվաճառում ամենամեծ ներդրումը Դաշնակցությունն է իրականացրել:
 
Արա, ախր ինչո՞ւ եք այդքան խղճուկ ու ողորմելի»։