|
Փոխարժեքներ
01 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.82 |
| EUR | ⚊ | € 409.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3483 |
| GBP | ⚊ | £ 479.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.36 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր Հովհաննես Հարությունյանի անժամանակ մահվան կապակցությամբ:
«Մեծ ցավով տեղեկացա Հովհաննես Հարությունյանի ողբերգական մահվան մասին: Հովհաննեսը պայքարող և հայրենասեր հայ երիտասարդի բացառիկ օրինակ էր: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Հովհաննեսի ընտանիքին, ընկերներին և բոլոր մտերիմներին»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 31 տարեկան հասակում մահացել է «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր, ակտիվիստ Հովհաննես Հարությունյանը: