կարևոր
3088 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-01 18:29
Հասարակություն

Սև բերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին

Մկրտիչ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ոստիկանական բաժանմունքում գտնվող կիրանցցիների տեսանյութը, ովքեր ծեծի են ենթարկվել սև բերետավորների կողմից: Ըստ այս պահին առկա տեղեկությունների, տեսանյութը Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքից է։

«Սև բերետավորների սրիկայության ապացույցները։ Ինձ թվում է, որ սև բերետավորները Բաքվից են ուղարկվել, այլապես այդ ջանասիրությամ չէին սպասարկի ադրբեջանցու շահերը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին Կիրանցում բախումներ էին սկսվել ցուցարարների և ուժայինների միջև: Տավուշցիները շրջափակել էին ճանապարհով անցնել ցանկացող մեքենաներից մեկը, և պահանջում էին մեքենայի մեջ գտնվող անձանց՝ դուրս գալ: Նրանք ասում էին, որ իրենց տեղեկություններով, այդ մեքենայի մեջ քարտեզագրման աշխատանքներ իրականացնողներն են:

Մանրամասն՝ տեսանյութում: