կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-24 10:59
Սպորտ

Ֆուտբոլը պիտի միավորի ժողովրդին, բայց Նիկոլի իշխանությունը հետևողականորեն բաժանում ու ջլատում է. Ֆարմանյան

Ֆուտբոլը պիտի միավորի ժողովրդին, բայց Նիկոլի իշխանությունը հետևողականորեն բաժանում ու ջլատում է. Ֆարմանյան

Հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանն, ըստ Yerkir.am-ի, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի և նրա մոր հասցեին հնչող քննադատություններին:

Նա, մասնավորապես, նշել է. 

«Ֆուտբոլը (սպորտն ընդհանրապես), պիտի ժողովրդին միավորի, ինչպես պատերազմն է միավորում, ինչպես ժողովրդի անցյալը` պատմությունն է միավորում, ինչպես անցյալի հերոսներն են միավորում: Ֆուտբոլը, սպորտը մարդկանց ազգային զգացմունքներն արտահայտող 21-րդ դարում «ողջ մնացած» ամենաառաջնային ու քիչ հարթակներից մեկն է: Այն, ինչ տեսնում ենք վերջին շրջանում, բնավ չի խոսում, որ էդ գիտակցությունը մեզանում առկա է:

Նիկոլի իշխանությունն անում է ճիշտ հակառակը` հետևողականորեն բաժանում ու ջլատում է այն ամենը, ինչը կարող է անգամ տեսականորեն հայ ժողովրդին համախմբելու պոտենցիալ ունենալ: Սա ազգային դավաճանություն է: Գիտակցված, թե` ոչ, էական չէ: Սա ազգային դավաճանություն է:

Բայց էս ամեն ինչից զատ. նա, ով համարձակվում է որևէ թթու խոսք ասել/գրել մեր ժողովրդի լավագույն դեսպան, մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի ու նրա մոր` Մարինա Թաշչյանի հասցեին, տականք է, ազգություն չունեցող տականք: Հիշողությունից, ազգային ինքնագիտակցությունից ու ազգային արժանապատվությունից զուրկ մանկուրտ... երևի, ուղղակի, երկոտանի:

Հ.Գ. Ներողություն եմ խնդրում ինձ ոչ բնորոշ բառամթերք օգտագործելու համար: Կարծում եմ` այս դեպքում այն լիովին հասկանալի է»: