ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը գրում է.
«Առաջին նկարում ձախից առաջինը Սերոբ Սարգսյանն է, որը 44 օրյա պատերազմի ժամանակ Արցախ է մեկնել Դաշնակցության վաշտերի կազմում։ Ցանկանում եմ նշել, որ Սերոբը լինելով քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ պատերազմի օրերին դիմել է ՀՅԴ Ազատամարտիկների հանձնախմբին, որ նրան ՀՅԴ վաշտերի կազմում ներառեն և նա մեկնի Արցախ։ Թէ ինչու՞ է իշխող կուսակցության ներկայացուցիչը դիմում ընդիմադիր կուսակցությանը պատերազմ մեկնելու համար, հարցերի հարցն է։ Միգուցե նրա համար, որ իշխող կուսակցությունը ոչ էլ պատրաստվում էր մեկնել Արցախ, կամ գնում էին բայց Արցախի փոխարեն հասնում էին Գորիս։ Ինչևիցե կգան լուսավոր օրեր և մենք այս հարցերի պատասխանը կիմանանք։
Սակայն կուզենայի, որ երկրորդ նկարի Սերոբը, որը Արցախյան դժողքը տեսնելուց հետո, մարտի մեկին քայլում էր Երևանի փողոցներում դմփ դմփ հու գոռալով, ինքը պարզաբանի իր թիմակից որոշ տխմարներին, թէ՞ որտեղ են եղել դաշնակցականները պատերազմի ժամանակ»։