Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Երեւանի Քաղաքապետը այսօր 1 մլնից ավելի բնակչության անվտանգության երաշխավորն է։ Եթե անվտանգության երաշխավորը վախենում է ու թաքնվում, բա այդ մարդիկ՝ հասարակ քաղաքացիները, ումի՞ց պետք է պահանջեն։ Եթե ինքը այդքան շատ է վախենում, թող թողնի գնա, եւ գա այն մարդը, ով այս պայմաններում չի վախենում գա և աշխատի քաղաքի ու քաղաքի բարօրության համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամ Սարգիս Կարապետյանն ու հավելեց․ «Այս սխալը նրանից է, որ Երևանի քաղաքապետը՝ այսինքն Հայաստանի բնակֆոնդի 60 տոկոս ունեցող քաղաքի քաղաքապետը, մաս չի կազմել պարետատան աշխատանքներին»,- ապա ընդգծեց, որ պարետատանը կայացվում են որոշումներ, որոնք մեծապես ազդում են թե՛ քաղաքի, թե Երևանի, թե՛ բնակիչների, թե՛ տնտեսվարողներիվրաև չկա մեկը, որ պաշտպանի երևանցիների շահերը։ Ըստ բանախոսի, այս փուլում Երևանի քաղաքապետը թաքնվում է։
Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե Երևանի ավագանիում գոհ են քաղաքապետի աշխատանքից, Սարգիս Կարապետյանը նշեց․ «Ոչ թե Երևանի ավագանին պետք է ասի, որ ինքը գոհ է քաղաքապետի աշխատանքից, թե՝ ոչ, Երևանի բնակիչը պետք է ասի՝ ինքը գոհ է, թե՝ ոչ։ Մի տեսակ աբսուրդ է ստացվում, որ ավագանին գոհ է քաղաքապետի աշխատանքից․ ավագանին պետք է գոհ չլինի՝ Երևանի քաղաքացին պետք է գոհ լինի։ Թող դուրս գան Երևանի քաղաքացիներից հարցնեն։ Բնականաբար Ավագանին շատ գոհ կլինի քաղաքապետի աշխատանքներից, որովհետև Ավագանին նիստ չի անում, բայց ամեն ամիս պարտադիր պարգևավճար է ստանում, ինչի պետք է գոհ չլինի որ, այդ պարագայում ով գոհ չէր լինի»։
Երևանի քաղաքապետարանի «արկածներից» բանախոսը մի օրինակ բերեց․ «Դիմել էինք Երևանի քաղաքապետարանին Քրիստափոր Միքայելյանի պուրակ սարքելու համար՝ 1 հա տարածք տրամադրելու խնդրանքով, պատրաստակամ էինք հիմնովին բարեկարգել տարածքը, կատարել ծառատունկ։ Սակայն, նշել էինք, որ տարածքը չլինի Սովետաշենի տարածքում, մինչդեռ քաղաքապետարանը այգու տարածք տրամադրել է հենց Սովետաշենի աղբանոցի հարակից տարածքում»։
Իսկ ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամ Դրո Բազիկյանն էլ հավելեց, որ իրենք բացառել էին Սովետաշենի տարածքն այն պատճառով, որ մասնագետների հետ արդեն խորհրդակցել էին և պարզել, որ տեղանքը պիտանի չէ պուրակի համար․ «Այնպես չի, որ Նուբարաշեն համայնքը Երևանի մաս չի կազմում և կարիք չունի կանաչապատման, բայց ցավոք սրտի, այդտեղի հողային ռելիեֆն այնպիսին է, որ կանաչություն չի աճում։ Զուտ դա նկատի ունենալով, մենք նշել էինք, որ լինի ցանկացած տարածք՝ բացառությամբ այդ մեկից։ Բայց արի ու տես, որ դիտավորյալ իրենք այդ տեղն են տվել»։
Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում․