Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր մի տեսանյութ տարածվեց, որում իբրև թե ընդդիմադիր մեկը զանգահարում է Ծիտ Նանո անունով մեկին, որը խոստանում է հերթական անգամ գալ ակցիայի վայր և մի զույգ կոշիկի դիմաց գոռալ «Նիկոլ դավաճան», իսկ երեկոյան էլ՝ «Վազգեն վարչապետ»:
Իշխանությունների՝ վարչական ռեսուրսների ակտիվ կիրառման մասին վկայող երեկվա զանգերի հետևանքով խայտառակված իշխանությունը, ինչպես միշտ, փորձում է ինքնապաշտպանվել և, ինչպես բոլոր դեպքերում, դա այն աստիճան անգրագետ ու փողոցայինին հատուկ ոճով է իրականացնում, որ աչքը շինելու տեղն ունքն էլ է փչացնում:
Yerkir.am-ը փաստում է՝ կոնկրետ այս դեպքում զանգահարող տղամարդն Աջափնյակի Նորաշեն թաղամասի 21-րդ շենքի բնակիչ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կարկառուն ներկայացուցիչ Սերոբ Սարգսյանն է:
Քայլարածների, ավելի կոնկրետ՝ Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Գևորգ Բաբայանի (Բալգարչիկ Գևոր) հետ կապերի սերտացման արդյունքում այս երիտասարդը 2018-ի իշխանափոխությունից հետո աշխատանքի անցավ նույն վարչական շրջանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնում: Այստեղ Սերոբ Սարգսյանը երկար չմնաց. նա որոշ ժամանակ անց աշխատանքից ստիպված էր հեռանալ, քանի որ Բալգարչիկ Գևորը որոշել էր աշխատակիցների կրճատման, իսկ իրականում՝ «հներից ազատման» օպերացիա իրականացնել: Ահա այդ «բալգարչիկավարի» իրականացված օպերացիայի արդյունքում «զոհաբերվեց» նաև Բաբայանի թիմակից Սերոբ Սարգսյանը:
Ինչևէ: Այսօրվա «կոնտրօպերացիայով» ՔՊ-ական Սերոբ Սարգսյանը ցույց տվեց, որ այդ Ծիտ Նանոն ոչ այլ ոք է, քան իր մակարդակի մեկը, մի «ծիտ», որի հետ որոշել էին ցուցադրել այդ անգրագետ բեմականացումը: