կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-24 19:54
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շատ կոպիտ ձևի՝ աղջիկներին ծեծելով, ոստիկանները տարան, երևի այս մայթի հողն էլ է հանձնած․ Սարգիս Կարապետյան

Ոստիկանության հետ մեկ ամիս է՝ շփվում ենք, շատ լավ հասկացել ենք իրար ու սենց վերաբերմունք Ոստիկանությունը երբևիցե իրեն թույլ չի տվել՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Սարգիս Կարապետյանը Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ ՀՅԴ կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ, ցուցարարներին բռնի ուժով բերման ենթարկելուց հետո։

«Խաղաղ ակցիա ենք անում, մայթի վրայից ծեծում, տանում են։ Ա՛յ, այստեղ կանգնած՝ մայթի վրայից, տարան։ Եթե այս հողը հանձնած է՝ այսքան տեղը, թող մեզ ասեն, երևի այստեղից Ալիևի մուտքը պետք է ապահովեն, այսօր Ալիևի ծնունդն ա ստեղ, այս Մարիոթ գալու են, երևի, Ալիևի ծնունդը նշեն»,-ասաց Սարգիս Կարապետյանը։

Նա տեղեկացրեց, որ պիտի Հանրապետության հրապարակից Ամիրյան փողոցով պտտվեին, նորից վերադառնային հրապարակ՝ նստացույցի տեղը, բայց ոստիկանները անակնկալ կերպով թույլ չտվեցին։

«Շատ կոպիտ ձևի, բռնի ձևի՝ աղջիկներին ծեծելով, աղջիկներին հետապնդելով տարան։ Ես չգիտեմ՝ ինչ պրոբլեմ էր, երևի թագավորը պետք է դուրս գար, պետք չէր, որ մեզ փողոցներում տենար»,-ասաց Սարգիս Կարապետյանը։

Նրա համար անհասկանալի է՝ ինչո՞ւ էին այդքան վատ իրենց այսօր պահում ոստիկանները, անգամ ղեկավարությունը նրանց չէր կարողանում հանդարտեցնել։

«Երևանի փոխոստիկանապետ պրն․ Խուդինյանը չէր կարողանում հանգստացնել, դրա համար էլ ասում եմ՝ ստեղ ոստիկան չկա»,-ասաց Կարապետյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․