|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Սիրիայում և Իրաքում կորցրել է իր գրաված տարածքների 95 տոկոսը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ նախագահի՝ ԻՊ-ի պայքարի դեմ հարցով հատուկ բանագնաց Բրետ Մաքգերկը:
«ԻՊ-ն այլևս մայրաքաղաք չունի: Այսպես կոչված` խալիֆայությունը փլուզվում է: Նրանք կորցնում են այն վայրերը, որտեղ կարող են իրենց անվտանգ զգալ, և մեր նպատակն է, որպեսզի նրանք չկարողանան թաքնվել այլ երկրներում` Լիբիայից սկսած և վերջացրած Ֆիլիպիններով ու Աֆղաստանով»,- ասել է նա: