|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ԱՄՆ պետդեպի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Թուրքիայի կառավարությունը, անտեսելով իրենց և միջազգային հանրության զգուշացումները, շարունակում է իր իսկ երկրի Սահմանադրությանը հակասող որոշումներ կայացնել. տեղեկացնում է Demokrathaber-ը:
«Եթե հարցնեք՝ դա մեզ մտագոհո՞ւմ է, թե՞ ոչ, կպատասխանենք՝ այո»,- ասել է ԱՄՆ պետդեպի խոսնակը:
Թուրքական Zaman-ի խմբագրությունում տեղի ունեցած ոստիկանական գործողություններին և դրանց հաջորդած ցույցերի ընթացքում ոստիկանության միջամտությանն անդրադառնալով՝ Քիրբին խիստ քննադատել է Թուրքիայի կառավարությանը և մի շարք ԶԼՄ-ների՝ բարձր գնահատելով Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բաասի տարած աշխատանքները:
«Նախագահ Բարաք Օբաման և ԱԳ նախարար Ջոն Քերին Բաասի աշխատանքներին աջակցում են և նրա նկատմամբ մեծ վստահություն ունեն»,- նշել է նա՝ հավելելով, որ Թուրքիան ժողովրդավարության սկզբունքներին դեմ որոշումներ է կայացնում: