|
Փոխարժեքներ
27 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.72 |
| EUR | ⚊ | € 417.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.7052 |
| GBP | ⚊ | £ 488.51 |
| GEL | ⚊ | ₾ 139.58 |
ԱՄՆ անկախության 250-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և ամերիկյան ժողովրդին անվանել է «սիրելի ընկերներ»։
«Չնայած մենք ապրում ենք տարբեր մայրցամաքներում, մենք ամուր կապ ունենք, քանի որ կիսում ենք ընդհանուր ճակատագիր։ Մենք գիտենք, որ ազատությունը երբեք անվճար չէ։ Այն պետք է անընդհատ գնվի և այն պետք է անընդհատ պաշտպանվի։ Ամերիկան եղել է ազատության ամենամեծ ուժը, որը ժամանակակից աշխարհը ճանաչել է։ Իսրայելը հպարտ է նրա կողքին կանգնած լինելով, Իսրայելը հպարտ է ձեզ բոլորիդ հետ կանգնած լինելով, քանի որ մեր դաշինքը կառուցված է ոչ միայն ընդհանուր շահերի, այլև ընդհանուր արժեքների վրա»,- ասել է Նեթանյահուն X-ում տեղադրված տեսաուղերձում։