|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ԱՄՆ-ի Լաս-Վեգաս քաղաքում ոստիկանների կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության հետ կապված բողոքի ցույցի ընթացքում կրակել են ոստիկանության աշխատակցի գլխին։ Այս մասին հայտնել է Լաս-Վեգասի «8 Նյուզ» հեռուստալիքը, հղում անելով ոստիկանության աղբյուրներին, հաղորդում է РИА Новости-ն։
Հառուստաալիքը հաղորդել է, որ անհայտ անձը կրակել է «Circus Circus» հյուրանոց-կազինոյում գտնվող ոստիկանի վրա:
Զանգվածային ցույցերն ու անկարգությունները ԱՄՆ քաղաքներում մեկնարկել են այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են մայիսի 25-ին ոստիկանները ձերբակալության ընթացքում ոտքով պարանոցի հատվածում սեղմելով` սպանում սևամորթ Ջորջ Ֆլոյդին, որը խանութում գնված ապրանքի դիմաց վճարել էր կեղծ թղթադրամներով: Մինեապոլիսում հայտարարված է պարետային ժամ: