Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2020 թվականին Ադրբեջանը «Շահ Դենիզ» հանքավայրից Թուրքիա է արտահանել 11 միլիարդ 547,99 միլիոն խորանարդ մետր գազ, ինչը 20,5 տոկոսով ավելի է, քան 2019-ին․ նշված է Թուրքիայի էներգետիկ շուկայի կարգավորման խորհրդի (EPDK) տվյալներում:
Խորհրդի տվյալներով՝ դեկտեմբերին Թուրքիա է մատակարարվել 1 միլիարդ 102.36 միլիոն խորանարդ մետր ադրբեջանական գազ, որը կազմել է Թուրքիա գազի մատակարարման ընդհանուր ծավալի 17,61% -ը (աճը՝ 18,94 տոկոսով՝ 2019 թվականի դեկտեմբերի համեմատ)։
2020-ի դեկտեմբերին Ադրբեջանը պահպանել է երկրորդ տեղը Թուրքիային գազ մատակարարողների ցուցակում: Առաջին տեղում Ռուսաստանն էր, որին բաժին էր ընկնում ամբողջ մատակարարումների 47.10% -ը, երրորդում`Իրանը (3.08%), չորրորդում` ԱՄՆ-ը (8.74%):
Ըստ EPDK-ի՝ 2020-ի մարտին Ադրբեջանը զբաղեցրել է առաջին դիրքը և պահպանել այն մինչև հուլիս, իսկ օգոստոսից կրկին տեղափոխվել երկրորդ տեղ:
Ադրբեջանական գազը Թուրքիային մատակարարվում է միայն «Շահ Դենիզ» հանքավայրից:
«Շահ Դենիզ» հանքավայրի շահագործման պայմանագիրը ստորագրվել է Բաքվում 1996 թվականի հունիսի 4-ին, որը Միլի մեջլիսը վավերացրել է նույն տարվա հոկտեմբերի 17-ին: Նախագծի մասնակիցներն են՝ BP (օպերատոր, 28,8%), Petronas (15,5%), SOCAR (16,7%), LUKOIL (10%), NICO (10%), TPAO (19%):