Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2020 թվականի մայիսի 29-ին Global Affairs Canada-ն (GAC) հրապարակել է Կանադայի ռազմական արտահանման մասին իր տարեկան զեկույցը. այս մասին հայտնում է Կանադայի Հայ դատի հանձնախումբը։
Նշվում է՝ 2017-ին կանադական մասնավոր ընկերությունների կողմից Ադրբեջանին զրահատեխնիկայի վաճառքը սկսելուց ի վեր սա արդեն երկրորդ տարին է, երբ Կանադան Ադրբեջանին չի ներառում ռազմական ապրանքների առևտրով զբաղվող երկրների շարքում: Մասնավորապես, 2019-ի հոկտեմբերին Սիրիայում «Խաղաղության աղբյուր» օպերացիայից հետո, որը նախաձեռնել էր Թուրքիան, Կանադան նույնպես արգելել էր ռազմական արտահանումն Անկարա, որն անորոշ ժամանակով վերականգնվել էր 2020 թվականի ապրիլին:
Հանձնախմբից Yerkir.am-ին տեղեկացնում են, որ 2020 թվականի հունիսի 4-ին զեկույցի հրապարակումից հետո հանձնախումբը նամակ էր հղել Կանադայի արտգործնախարարին: Ի պատասխան՝ Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը բարձր էր գնահատել կառավարության որոշումը և հորդորել էր նախարարին շարունակել զերծ մնալ զենքի առևտրից ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Կանադայի Հայ դատի հանձնախմբի համանախագահները նամակում հայտարարել են, որ «Թուրքիան ու Ադրբեջանը լուրջ ռազմական սպառնալիք են ներկայացնում ոչ միայն իրենց մերձավոր տարածաշրջանում, այլև դրա սահմաններից դուրս:
Մինչ Թուրքիան շարունակում է ապակայունացնել Մերձավոր Արեւելքը և սպառնալ տեղի փոքրամասնությունների գոյությանը, Ադրբեջանը զգալիորեն մեծացրել է իր ռազմական պատրաստվածությունը՝ անընդհատ ազդարարելով Արցախի Հանրապետությունում ռազմական գործողությունների վերսկսման մասին ու միևնույն ժամանակ սպառնալով ուղղակի կերպով հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա»: