Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Ընթացիկ տարվա հոկտեմբերին Թուրքիա բնական գազի ներմուծումն աճել է 15,2 տոկոսով՝ մինչև 4 մլրդ 657 մլն խմ։ Այդ մասին երեքշաբթի հայտնել է Թուրքիայի էներգետիկ շուկայի կարգավորման մարմինը (EPDK):
Շուրջ 3 մլրդ 22 մլն խմ ներկրված գազը երկիր է մատակարարվել խողովակաշարերով, 1 մլրդ 634 մլն խմ՝ հեղուկ բնական գազի (LNG) տեսքով՝ լցանավերով։
Նշված ժամանակահատվածում գազատարներով բնական գազի ներմուծումը Թուրքիա կրճատվել է 6,9 տոկոսով, իսկ LNG լցանավերով մատակարարումներն աճել են 105,5 տոկոսով։
Հոկտեմբերին Թուրքիան Ռուսաստանից գնել է բնական գազի ամենամեծ ծավալները՝ 1 մլրդ 865 մլն խմ։ Նրան հաջորդում է ԱՄՆ-ը՝ 888 մլն խմ, իսկ Ադրբեջանը՝ 762 մլն խմ։
Նշված ժամանակահատվածում Ռուսաստանից և Ադրբեջանից ներմուծումը նվազել է, համապատասխանաբար, 8,8 տոկոսով և 30,9 տոկոսով, իսկ ԱՄՆ-ից մատակարարվող գազի ծավալն աճել է 748 տոկոսով։